Մադրիդի «Ատլետիկոն» տիրացավ Եվրոպայի սուպերգավաթին

Օրվա լուր | | September 1, 2012 11:43

Մադրիդի «Ալետիկոն» տիրացավ ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթին: Մոնակոյում կայացած խաղում մրցեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  հաղթող Լոնդոնի «Չելսին» ու Եվրոպա լիգայի հաղթող Մադրիդի «Ատլետիկոն»: Վերջինս առավելության հասավ 4:1 հաշվով:  Ռադամել Ֆալկաոն դարձավ հեթտրիկի հեղինակ:

Իսպանական ակումբը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Ի դեպ, սուպերգավաթի եզրափակիչը Մոնակոյում անցկացվեց 15-րդ անգամ: ՈւԵՖԱ-ն որոշել է, որ հաջորդ տարի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներին կհյուրընկալի Փարիզի «Էդեն» մարզադաշտը: 2014-ին եզրափակիչ խաղը կայանալու է Ուելսի Կարդիֆ, 2015-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքներում:

Տեխնիկական արդյունքներ

«Չելսի» – «Աթլետիկո»` 1:4

Կեհիլ, 75 – Ֆալկաո, 7, 19, 45, Միրանդա, 61

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply