Երկրորդ բրազիլացին ֆուտբոլի Հայաստանի հավաքականում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 31, 2012 22:26
Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2014-ի աշխարհի գավաթի ընտրական փուլը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այն կմեկնարկի Մալթայում`Մալթա-Հայաստան հանդիպմամբ և կշարունակվի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում`Բուլղարիա-Հայաստան հանդիպմամբ:
Սեպտեմբերի 3-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է հերթական նախապատրաստական ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը`՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի պատիվը պաշտպանելու հրավեր է ստացել Երևանի «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էդնեյ դա Սիլվան: Նա վերջերս է ստացել Հայաստանի քաղաքացիություն: Փաստորեն, Մարկոս Պիզելիից հետո, նա երկրորդ բրազիլացին է, որը խաղալու է Հայաստանի ազգային հավաքականում:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա, «Միկա»
Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան, ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան






Facebook
Tweet This
Email This Post
