Հայաստանի շախմատիստների 4-րդ անընդմեջ հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | օգոստոսի 31, 2012 22:01

Ստանբուլում  անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց  Ֆիլիպինների թիմին, իսկ մեր երկրի կանանց հավաքականը նույն հաշվով զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Անսպասելի էր Հայաստանի մարզուհիները սայթաքումը: Մերոնք վարկանիշով 8-րդն են, մինչդեռ նրանց մրցակցուհիները 27-րդ տեղում են:

Տղամարդիկ

Ֆիլիպիններ – Հայաստան 1½:2½
Սո Վեսլեյ – Արոնյան ½ – ½
Բարբոսա – Մովսիսյան ½ – ½
Պարագուա – Հակոբյան ½ – ½
Դիմակիլինգ – Սարգսյան 0 – 1


Կանայք

Ադրբեջան – Հայաստան 2½:1½
Մամեդյարովա Զ. – Դանիելյան 1 – 0
Մամմադովա – Մկրտչյան 0 – 1
Մամեդյարովա Տ. – Գալոյան 1 – 0
Իսկանդարովա – Կուրսովա ½ – ½
Դիտվել է 1652 անգամ:

Leave a Reply