Ոչ մի միջադեպ չի կարող ազդել ՏԻՄ ընտրությունների որակի վրա. Տիգրան Մուկուչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2012 18:52


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012 թվականի հունիս ամսին կազմակերպել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
“Դասընթացների համար հայտերի մեծ մասը ստացվել է հիմնականում անհատ քաղաքացիների կողմից, սակայն ստացվել էին նաև հայտեր կուսակցությունների կողմից: ԲՀԿ-ի կողմից ներկայացվել են 172 քաղաքացու վերաբերյալ դիմում, որոնցից դասընթացներին մասնակցել է 81-ը, և ստուգարք է հանձնել 71-ը: ՀՅԴ-ի կողմից ներկայացվել է 174 դիմում, մասնակցել են 73-ը, ստուգարք ստացել են 66-ը: Մեծ թվով դիմողներ են եղել “Ժառանգություն” կուսակցությունից` 508 հոգի, որոնցից մասնակցել են 319-ը, իսկ ստուգարք ստացել են 274-ը: ՀԱԿ-ից ներկայացվել էր 1073 դիմում, մասնակցել են 557 քաղաքացի, ստուգարք ստացել են 477 քաղաքացի: Մնացած դիմումենրը ներկայացվել էին անհատ քաղաքացիների կողմից ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողոով, այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ”,- հայտնեց ԿԸՀ նախագահը:
Անդրադառնալով միջադեպերին` Տիգրան Մուկուչյանն ասաց, որ որևէ միջադեպ, կրակոց, ծծեծկռտուք և այլն, չեն կարող այս ՏԻՄ ընտությունների որակի վրա բացասաբար ազդել:
Ինչ վերաբերում է Գյումրիում և Ախթալայում հնչած կրակոցներին, ապա ԿԸՀ նախագահի խոսքով, այս համայնքներում տեղի ունեցած կրակոցները չեն կարող ստվերել ընտրությունների ընտրությունների արդյունքները. “Ոչ մի բան չի կարող ստվերել ընտրությունների արդյունքը: Ասեմ ավելին՝ բացի Գյումրին և Ախթալան, երեկ դարձյալ հրապարակումներ եղան Կապանի հետ կապված. տարածվեց գործող քաղաքապետ, ինքնաբացարկ հայտնած թեկնածու Արթուր Աթայանի հայտարարությունը, որտեղ վերջինս հայտնում է , որ կան ճնշումներ”:
Մուկուչյանն ասաց, որ Արթուր Աթայանը լիիրավ հնարավորություն ուներ այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին և հարցը լուծել իրավական հարթության վրա:
Մուկուչյանը հայտնեց նաև, որ 2012-ի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գրանցված կլինի 1150 տեղական դիտորդ, և մեկ միջազգային դիտորդական խումբ:
Վահե Մակարյան

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply