Հրաժեշտի հանդիպում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2012 18:34


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ, ով ավարտում է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Չիմային և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն միջազգային գործընկերներից է: Նախարարը բարձր է գնահատել համատեղ ծրագրերը, որոնք իրականացվել են ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Իր հերթին Ջ. Չիման ընդգծել է, որ իր համար Հայաստանում աշխատելը հաճելի և հետաքրքիր է եղել: Կողմերը հույս են հայտնել, որ սկսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն և կընդլայնվեն:
Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումների ծրագրերին ակտիվորեն աջակցելու և արդյունավետ աշխատելու համար Ջաթինդեր Չիման նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply