Սյունիքի մարզի Քաշունի համայնքում կա ընդամենը 15 ընտրող

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2012 18:31

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ու 23-ին Հայաստանի 481 համայնքերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցումները սահմնված ժամկետներում արդեն ավարտվել են, ոչ մի թեկնածուի գրանցման մերժում տեղի չի ունեցել, բացառությամբ մեկ դեպքի, որը տեղի ուենցել Հայկաձոր համայնքում է: Այստեղ ավագնու անդամի թեկնածուի համար ներկայացնող անձի տարիքը փոքր էր օրենքով սահմանված կարգից, և մինչև ընտրության օրը չէր լրանում նրա 21 տարին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

“Երեկ երեկոյան լրացավ ինքնաբացարկ հայտարարելու ժամկետը, և այս ընթացքում ինքնաբացարկ է ներկայացրել 412 թեկնածու, և քվեաթերթիկներում կլինի ընդհանուր առմամբ 4789 թեկնածուների անուն”,-հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ համայնքներից ամենամեծ համայնքը Գյումրի համայնքն է, որն ունի 79 տեղամաս, իսկ ամենափոքր համայնքը Սյունիքի մարզի Քաշունի համայնքն է, որն ունի ընդամենը 15 ընտրող:

Ամենաշատ առաջադրված ավագանու անդամի թեկինածուները ևս Գյումրի համայնքում են` 72 թեկնածու: 133 համայնքներում քվեաթերթիկումմ կլինի միայն 1 թեկնածուի անուն, այսինքն` համայնքներից 35 տոկոսում կլինի միայն մեկական թեկնածուներ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply