ԵրկրաշարժՖիլիպիններում.ցունամին շարժվում է դեպի Ճապոնիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2012 18:10

7.9 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ ,  60կմ Սամար կղզուց հեռավորության վրա : Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Ցունամիի վտանգ է հայտարարված մի շարք շրջաններում`Ինդոնեզիա, Ճապոնիա, Տայվան, Պալաու, Նոր Գվինեայի Պապուա , Գուամա և Հավայան կղզիներ:

Կես մետրից ավելի ցունամին շարժվում է դեպի Ճապոնիա: Ալիքը հասնելու է Ճապոնիա  տեղական ժամանակով մոտ 23:30: Ճապոնիայի ազգային օթերևութաբանական գործակալությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին չմոտենալ ափերին և նկատում, որ ալիքի բարձրությունը կարող է մեծանալ: Ընդհանուր առմամբ ալիքը կհարվածի ավելի քան տաս պրեֆեկտուրայի ճապոնական կղզիների ամբողջ երկարությամբ `ներառյալ մայրաքաղաքը և Ֆուկուսիմա պրեֆեկտուրան:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գուիուան քաղաքից 146կմ արևելք, երկրաշարժի օջախը 33կմ խորության վրա է:

 

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply