ՀՀ 481 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2012 18:02
2012 թվականի սեպտեմբերի 9-ին և 23-ին ՀՀ մի շարք համայքներում տռեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որանց ընթացքում կընտրվեն համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ընդհանուր առմամբ առաջադրվել են 5201 թեկնածուներ, որոնցից ինքնաբացարկ է հայտարարել 412 թեկնածու, արդյունքում ընտրություններին կմասնակցի 4789 թեկնածու, որոնցից 716-ը կլինեն համայքնի ղեկավարի թեկնածուներ, իսկ 4073-ը` ավագանու անդամի:
Հայաստանն ունի 535 համայնք, որոնցից 481-ում միայն տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ Այս համայնքներից 379-ում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրույթյուններ, իսկ 454-ում` ավագանու անդամի ընրություններ:
“Ընտրություններ չեն կայանա 4 համայնքներում, մասնավորապես 3 համայնքներում, որտեղ խոսքը վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, հետևաբար այս համայքներում ընտրությունները պետք է համարվեն չկայացած, և կնշանակվեն նոր ընտրություններ: Իսկ համայնքնրից մեկում, որտեղ պետք է կայանար համայնքի ղեկավարի ընտրություն, առաջադրված թեկնածուներից մեկը մահացավ, և, օրենքով սահմանված կարգով, այս այստեղ ևս կնշանակվի նոր ընտրություն: Սա Արարատի մարզի Բամբակաշատ համայնք էր”,- ասաց Տ. Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուների կուսակցական պատկանելությանը, ապա, համաձայն Տ. Մուկուչյանի տրամադրած տեղեկատվության, ամենաշատ թեկնածու առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը`1444 անձ, սակայն գրանցվել է 1443-թեկնածու, որոնցից 401-ը ավագանու անդամի թեկնածուներ են, իսկ 1043-ը` ավագանու անդամի թեկնածուներ: ԲՀԿ-ից գրանցվել է 287 թեկնածու, որոնցից 48-ը կպայքարեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար, իսկ 239-ը` ավագանու անդամի:
“Օրինաց երկիր” կուսակցությունից այս ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 62 թկնածուներ` 12-ը համայնքի ղեկավարի, 50-ը ավագանու անդամի թեկնածությամբ, իսկ Դաշնակցությունից գրանցված է 82 թեկնածու, որոնցից 20-ը` որպես համայնքի ղեկավարի, իսկ 72-ը` ավագանու անդամի
թեկնածուներ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
