Դիմիտար Բերբատովը փոխել է մտադրությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 31, 2012 18:01
Լոնդոնի «Ֆուլհեմի» նորեկ 31-ամյա Դիմիտար Բերբատովը հայտնել է , որ փոխել է մտադրությունը և խաղալու է Բուլղարիայի հավաքականի կազմում: Ավելի վաղ նա ասել է , որ այլևս չի կրելու ազգային թիմի մարզազգեստը: Ինչպես հայտնի է, Բուլղարիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ միասին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկված է միևնույն խմբում: « Վերադառնում եմ Բուլղարիայի հավաքական, որպեսզի օգնեմ ազգային թիմին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել»,- ասել է Բերբատովը։
Բուլղարիա – Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 11-ին:






Facebook
Tweet This
Email This Post
