Կան ձերբակալված եւ կալանավորված անձինք, եւս 3-ը հետախուզվում են

Օրվա լուր | | August 31, 2012 17:18

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող  քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը` ձերբակակվել է ` խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Ս. Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը եւ մյուսները վիճաբանել են Ա. Պողոսյանի, Կ. Գարայանի եւ վերջինիս ընկերների հետ:

Հիշյալ անձինք խմբերով միմյանց ծեծի են ենթարկել, հայհոյել, որի ընթացքում Ս. Ղուկասյանը եւ Կ. Գարայանը գործադրել են իրենց մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող զենքերը, դրանցից կրակ են արձակել եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2012թ. օգոստոսի 27-ին հրաուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

2012թ. օգոստոսի 29-ին Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոի 31-ին որոշումներ են կայացվել Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել  Կ. Գարայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 30-ին Պ. Մադոյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

2012թ. օգոստոսի 31-ին Հ. Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply