Շիրակի մարզի 2 գյուղապետ կկանգնի դատարանի առաջ

Օրվա լուր | | June 16, 2009 14:38

ՑորենՇիրակի մարզի Մարմաշեն և Դարբջանյան համայնքներին հատկացված աշնանացան ցորենի սերմնացուն բաշխելիս չարաշահում է արվել:

ՀՀ Դատախազության տեղեկացմամբ` Մարմարաշեն համայնքի կարիքավոր 15 տնտեսությունների հատկացվել է 2.250 կգ աշնանացան ցորենի սերմացու: Համայնքի ղեկավար Ա. Եղոյանն էլ կեղծ արձանագրություն է կազմել, համաձայն որի` 2008թ. սեպտեմբերիի 3-ին ավագանու նիստից հետո 15 տնտեսությունից յուրաքանչյուրին 150 կգ ցորեն է հատկացրել: Իրականում, ինչպես պարզվել է հետո, տրվել է 8 կգ:

Ցորենը տրվում էր ՄԱԿի՝ «Գյուղատնտեսական ներդրանքի մատակարարումը բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում» ծրագրի շրջանակներում:

Ա. Եղոյանը ցորենի մյուս մասը բաշխել է ՄԱԿի` այս ծրագրում չընդգրկված համայնքի մյուս տնտեսություններին:

Դարբջանյան համայնքի ղեկավար Մ.Պողոսյանը կարիքավոր 20 տնտեսություններին 3000 կգ աշնանացան ցորենի սերմացուից յուրաքանչյուրին 150 կգ տալու փոխարեն տվել է 100 կգ: Նա էլ նույն սկզբունքով 2008թ. սեպտեմբերի 25-ի ամսաթվով ավագանու չկայացած նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, դրան կցել կեղծ ցուցակը` 150 կգ ցորեն տալու մասին և փաստաթղթերը ներկայացրել մարզպետարան:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան բաժանմունքում հունիս ամսին հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելը: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply