Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 31, 2012 15:56

Սիրելի բարեկամներ, 2012 թ. օգոստոսի 27-ին ես տեղեկացա, որ իմ վերջին գիրքը` «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցվել է Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն, Կոլումբիա նահանգ, ԱՄՆ): Ինձ համար` որպես հեղինակի, սա պատիվ է և ոգևորիչ ձեռքբերում: «Ապրելու իրավունք» գրքիս մեկ օրինակ այժմ գտնվում է աշխարհի ամենամեծ գրադարանում: Եթե լինեք Կոնգրեսի գրադարանում և կամենաք ընթերցել գիրքը, ապա այն կարող եք պատվիրել Աֆրիկայի և Միջին Արևելքի ընթերցասրահում (Ջեֆերսոն, LJ220)*:

Սիրելի բարեկամներ, սա շատ կարևոր և ոգևորիչ նորություն էր ինձ համար: Ես երջանիկ եմ, որ գիրքս այնպիսի արժեք ունի, որ գրանցվեց համաշխարհային հռչակ և հեղինակություն վայելող մշակութային ու գիտական այս կենտրոնում:

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Կոնգրեսի գրադարանի ավագ մասնագետ-մատենագետ, դոկտոր Փոլ Կրեգոյին` գիրքս գրադարանում գրանցելու համար:

Շնորհակալ եմ բոլորիդ: Հուսով եմ սա լավ նորություն և հաճելի անակնկալ է իմ բոլոր ընթերցողների համար:

Դուք կարող եք այցելել Կոնգրեսի գրադարանի պաշտոնական վեբկայք և գտնել իմ գրքի անկետան «Գրադարանային կատալոգներում» (Կոնգրեսի գրադարանի օնլայն կատալոգ) կամ ստորև նշված հղումների միջոցով`

«Ապրելու իրավունք» («պերմալինք» (մշտական հղում))`
http://lccn.loc.gov/2012404597

«Ապրելու իրավունք» (անկետայի ամբողջական տեղեկույթ)`
http://catalog.loc.gov/vwebv/holdingsInfo?searchId=92883&recCount=100&recPointer=0&bibId=17442785

© Առլեն Շահվերդյան, 29.08.2012

* Նշում` հայ ընթերցողների համար: «Ապրելու իրավունք» գիրքը գրանցված է նաև Հայաստանի ազգային գրադարանում:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply