ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2012 15:45

Օգոստոսի 31-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկեց եւ եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած եւ նախորդ գումարման ԱԺ-ում առաջին եւ երկրորդ ընթարցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:
Հանձնաժողովի նիստում հաստատվեց նաեւ 2012թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply