Օսլոյում՝ «Apricot stone»-ը, իսկ Էմմին դիմելու է դատարան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 15, 2010 15:31

«Եվրատեսիլ»-2010-ում Հայաստանը կներկայանա Եվա Ռիվասի «Apricot stone» երգով: Երգն ընտրվել է 9  կատարումների  թվից` հեռուստադիտողների sms քվերակության և ժյուրիի գնահատականի արդյունքում:

Հաղթողի անունը հայտարարելուն պես Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմը ցուցադրաբար լքեցին մրցույթի մասնակիցներից Ռազմիկ Ամյանն ու Էմմմին: Իսկ Էմմի հետ միասին հանդես եկող Միհրանը դուրս գալիս ձեռնոցը նետեց բեմին: Երգիչները միակը չէին, որ իրենց վրդովմունքը հայտնեցին նման քայլով. նրանց շատ համակիրներ նույնպես արագորեն լքեցին դահլիճը:

«Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը արդեն մրցույթի ավարտից հետո նշել է, որ «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլի քվերակության ժամանակ Էմմիի և Միհրանի օգտին sms-ների արգելափակում է եղել: Բջջային բոլոր օպերատորներից «Emmy-B» կենտրոնը պահանջելու է հաղորդագրությունների վերծանումը, քանի որ քվերակության պատկերը իրատեսական չէ: Ավելին՝ հնարավոր է, որ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան:

Քվեարկության համար հատկացված ժամանակահատվածում հաղորդագրությունները, մասնավորապես Էմմիի ու Միհրանի երգի օգտին, չեն ընդունվել, ինչն էլ բազմաթիվ դժգոհությունների առիթ է դարձել հասարակության շրջանում:

Դիտվել է 14712 անգամ:
Print Friendly

Leave a Reply