Սիրիահայ Ալինը երկրորդ որդուն հայրենիքում ունեցավ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 31, 2012 15:40

Սիրիահայ Ալին Ժամբոսյանը դեռ մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից ուղեգիր էր ստացել կանանց կոնսուլտացիայում հաշվառվելու և պետպատվերի շրջանակներում ծննդաբերելու համար։
Երեկ երեկոյան, ժամը 6-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում նա իր երկրորդ որդուն ունեցավ։ Պատասխանատու հերթապահ բժիշկ Ռուսադան Վարդանյանը տեղեկացրեց, որ ծնունդ ընթացել է նորմալ, թե մայրը, թե 3,3 կգ քաշով փոքրիկն իրենց լավ են զգում։
Ինչպես այս, այնպես էլ բոլոր սիրիահայերի առողջական խնդիրները գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply