Մարմարաշեն գյուղում խոտի դեզ է այրվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2012 15:36
Օգոստոսի 31-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում խոտի դեզ է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել գյուղի բնակիչներից մեկի  անասնագոմի տանիքում, ինչի հետևանքով այրվել 100 հակ խոտ, ինչպես և հարակից   անասնագոմի տանիքին դիզված 100 հակ խոտը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Արարատի մարզային հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply