Փախուստի դիմած վարորդը ներկայացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | օգոստոսի 31, 2012 15:20


Օգոստոսի 30-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Տուժած կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 707 անգամ:

Leave a Reply