Հինգ ավտոպատահար`վեց վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2012 15:16
Օգոստոսի 31-ին, ժամը 00.05-ին, Երևանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|





Օգոստոսի 31-ին, ժամը 00.05-ին, Երևանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Facebook
Tweet This
Email This Post
