Հայաստանի ծանրորդները շարունակում են հաղթարշավը Բուխարեստում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 31, 2012 13:51

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում77 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Անդրանիկ Կարապետյանը: Մեր ծանրորդը երկրամարտում ցույց տվեց 330 (154 + 176) կգ : Կարապետյանը երկամարտում 28 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերից:

Կանանց մրցաշարում հաջող ելույթ ունեցավ 63 կգ քաշային Անի Սարգսյանը, որը երկամարտում ցույց տվեց 188 (82+106) կգ   և  զբաղեցրեց  2-րդ տեղը: Մեր մարզուհին զիջեց միայն ռումինուհու Ելենա-Լոռեդանա Թոմային, որը երկամարտում ցույց տվեց 199 կգ:  Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղերը նաև պոկում և հրում վարժություններում:

Անդրանիկ Կարապետյանը Հայաստանի արդեն երրորդ մարզիկն Է, որն այս առաջնության չեմպիոնն է դարձել: Մինչ այդ հաղթանակ էին տարել 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և 62 կգ քաշային Ժորժ  Եղիկյանը: Արծաթե մեդալներ են նվաճել 56 կգ քաշային Գևորգ Սարիբեկյանը, 69 կգ քաշային Վարդան Միլիտոսյանը և  63 կգ քաշային Անի Սարգսյանը:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply