Վլադիվոստոկում ոստրեների անձրև է տեղացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2012 12:59

«Բոլավեն»  թայֆունը  Վլադիվոստոկի ափ է հանել  տոննաներով  տարբեր տեսակի ուտելի կակղամորթներ: Բառիս բուն իմաստով, ծովամթերքը թափվել է տեղաբնակների սիրած Լազուրնի  լողափ: Տեղաբնակներն իսկույն անցել են գործի: Որոշ կաղկղամորթներ հատուկ չեն այս կողմերին:  Ականատեսները պատմում են, որ ժողովուրդը պարկերով  հավաքում  է ամենը, ինչ տեղացել է երկնքից:  Ոմանք էլ տեղում մաքրում են դրանք, եփում և ուտում:  Իսկ այս լողափին վերջին 20 տարում ընդհանրապես  ուտելի ոչ  մի տեսակի որս պարզապես չի պատահել:  Ժողովուրդը նույնիսկ կատակում է, ասելով, թե  գագաթնաժողովի համար է` նկատի ունենալով սեպտեմբերի 1-ին Վլադիվոստոկում կայանալիք  Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:

Հանգստացողների կարծիքով, մոտ ժամանակներում քաղաքի հիվանդանոցները կլցվեն թունավորումներով, քանի որ մարդիկ ուտելին ոչ ուտելիից չեն տարբերակում, իսկ լողափին սարսափելի գարշահոտություն կտարածվի նեխող ծովամթերքից: Ի դեպ, քաղաքային իշխանությունները պլանավորում են հանգստյան օրերին տարածքի մաքրություն իրականացնել:

«Բոլավեն» թայֆունը օգոստոսի 29-ին է   Պրիմորյեին հարվածել, իսկ մեկ օր անց դրանից տուժել է նաև Խաբարովսկը: Քամու արագությունը հասել է ժամում 30-35 մ/վրկ: Տասնյակ հազարավոր մարդիկ հոսանքազրկվել են: Դրամական վնասի չափը դեռևս չի  պարզվել:  Նախնական տվյալներով զոհեր չկան:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply