Ադրբեջանում 16 մարդ է մահացել ավտոբուսի` գնացքին բախվելու հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2012 12:30

Այսօր առավոտյան Բաքվում ավտոբուսը բախվել է գնացքին, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել. ուղևորներն ու ավտոբուսի վարորդը` ավելի քան 30 մարդ վիրավորվել է:

Տեղեկության համաձայն, «Դեու» մակնիշի ավտոբուսը փորձել էր հատել գնացքի անցումը ու բախվել է գնացքին, որն  ընթանում  էր Աղստաֆա-Բաքու երթուղով:

25 մարդ տեղափոխվել է Կլինիկական բժշկության կենտրոն, 9-ը` վնասվածքաբանության ինստիտուտ, 1 -ը` նավթագործների հիվանդանոց:

Ներկայումս հետաքննություն է  կատարվում.  հայտնի է, որ գնացքն ընթանում էր թույլատրելի արագությամբ:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply