Լևոն Արոնյանը բավարարվեց կես միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2010 14:22

Լինարեսում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը բաժանեց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի հետ:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Հաշիմովին, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն առավելության հասավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամաբ: 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Տոպալովը և Գրիշչուկը: Արոնյանը և Վալեխոն ունեն 1-ական միավոր: Վերջին տեղերում են Հաշիմովը և Գելֆանդը` 0,5-ական միավոր:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply