Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2012 10:14

Երևանի “Հրաչյա Աճառյան”  համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ “Հրաչյա Աճառյան”  համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական  ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  տեղեկացնում  է, որ  «Հրաչյա Աճառյան»  համալսարանի բոլոր ուսանողներին  կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել  Հայաստանի հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բոլոր հարցերով  ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply