Հրդեհ Լուսաղբյուր գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2012 8:02

Օգոստոսի 30-ին, ժամը 23.55-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 6-րդ փողոցի թիվ 1 տան մոտ այրվում է անասնագոմի տանիք, հացատուն և ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.02-ին, մարվել՝ 04.20-ին: Այրվել է Մ. Մանուկյանին պատկանող “ԳԱԶ-53” մակնիշի 33 ԼՍ 471 պետհամարանիշով ավտոմեքենան` մասամբ, հացատան և անասնագոմի ընդհանուր տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և առանձին կուտակված խոտ (մոտ 300 հակ) ու ծղոտ (200 հակ):

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply