Հայաստանի շախմատիստները շարունակեցին հաղթաշավը, իսկ շախմատիստուհիները պարտվեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 23:16
Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում ևս Հայաստանի տղամարդկանց ընտրանին հաղթեց մրցակցին: Մերոնք 2,5:1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի ներկայացուցիչների նկատմամբ: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալյեխոյին։ Սերգեյ Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեց Լոպես Սալգադոյի, Գաբրիել Սարգսյանը` Միգել Իլյեսկասի, Տիգրան Պետրոսյանը` Օլեգ Կորնեևի հետ:
Ցավոք, Հայաստանի կանանց հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչներին։
Էլինա Դանիելյանը և Հարիկա Դրոնավալին խաղաղ դաշն կնքեցին: Խաղաղ ելք ունեցան նաև Լիլիթ Մկրտչյան – Սանջայ Կարավադե, Մարիա Կուրսովա – Մարի Գոմես պարտիաները: Իսկ ահա, Լիլիթ Գալոյանը պարտվեց Տանյա Մադչևին:






Facebook
Tweet This
Email This Post
