Կրակել են Ախթալայի քաղաքապետի տան վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 30, 2012 21:51

Այսօր կրակել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Տուժածներ չկան, վնասվել է տան գույքը: Հայկազ Խաչիկյանն այդ ժամանակ տանը չի եղել, բացակայել է Ախթալայից:

Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: Նա մեր թղթակցին ասել է, որ կասկածում են Ախթալայի կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահներին: Ըստ քաղաքապետի, կրակողը եղել է Արսեն Չիթչյանը՝ Բոդոլ մականունով:

Նշենք, որ քաղաքապետի եղբայրը՝ Վազգեն Խաչիկյանը Ախթալայում մի քանի ակցիաներ է կազմակերպել Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է մանկապղծության համար:

Նշենք նաև, որ Վազգեն Խաչիկյանը պաշտոնանկ էր արվել կենսաթոշակային հիմնադրամում չարաշահումների համար:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply