Սպանված ընկերներին ճանապարհելու համար նորզելանդացի զինվորների պարը ցնցում է դիտողներին(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 19:30

Աֆղանստանում օրեր առաջ ռումբի պայթյունից զոհված 3 ընկերների թաղման ժամանակ նորզելանդացի զինվորների «Հաքա» պարը փշաքաղեցնում է այն դիտողներին։

Նոր Զելանդիայի զինված ուժերի կողմից ինտերնետում տեղադրված տեսագրությունը արագ տարածվել է՝ դիտողականության բարձր ցուցանիշներ գրանցելով։

Տեսագրության մեջ երեւում է, որ ռումբի պայթյունի հետեւանքով զոհված 3 նորզելանդացի զինվորականների դիակները տեղափոխող մեքենային ընդառաջ են գալիս մոտ 200 նորզելանդացի զինվորականներ եւ սկսում են պարել «Հաքա» պարը՝ յուրահատուկ ձեւով հրաժեշտ տալով իրենց զինակիցներին։

«Հաքա»-ն Նոր Զելանդիայի ազգային պարերից է, որը նաեւ անվանվում է մարտական պար։

Նոր Զելանդիայի բանակի խոսնակ Ջոն Գորդոնը նշել է, թե նորզելանդացի զինվորականները չեն սիրում իրենց զգացումները արտահայտել, սակայն «Հաքա» պարի միջոցով պարզ դարձավ թե ինչպիսի ցավ են ապրել իրենց զինակիցներին կորցրած զինվորականները։

NEWS.am

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply