“Մետրոպոլ” հյուրանոցն աճուրդում վաճառվել է կես ժամում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 18:56

Մոսկվայի “Մետրոպոլ” հյուրանոցն իր հողակտորով վաճառվել է մեկ քայլից, կես ժամում 8,874 մլրդ ռուբլով` նախնական 8,7 մլրդ-ի փոխարեն: Գնորդը «Охотный ряд Делюкс» վարձակալող ընկերությունն է:

Այսօր Մոսկվայի կառավարությունն ազատվել է իր ակտիվից` “Մետրոպոլ” հյուրանոցից ու այն հողակտորից, որի վրա գտնվում է օբյեկտը: Սա առաջին դեպքն է նորագույն պատմության, որ հյուրանոցը վաճառվում է հողի հետ միասին:  Աճուրդում հաղթել է «Охотный ряд Делюкс» ՍՊԸ-ն, որն ավելի վաղ հյուրանոցը վարձակալել էր մինչև 2017 թիվը: Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում վերանորոգել կամ էլ վերակառուցել այն:

Ներկայումս հյուրանոցում 362 համար կա, որոնցից 72-ը` լյուքս, միջոցառումների 10 սրահ, 2 ռեստորան` ռուսական ու եվրոպական խոհանոցով:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply