Վրաստանն ականապատում է Ռուսաստանի հետ սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 18:34

Օգոստոսի 30-ին Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտնել է, որ  Ռուսաստանի հետ սահմանի Լոփոթի կիրճի հատվածում հատուկ օպերացիայի “հիմնական փուլն” ավարտված է: Նա նշել է, որ դա կրկին  հաստատել է Վրաստանի իր սահմանների ու համաքաղաքացիների անվտանգությունն ապահովելու ունակությունը: “Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ի ու ՊՆ-ի աշխատակիցներին, ովքեր մասնակցել են հատուկ օպերացիային: Ցանկանում եմ ցավակցել նաև զոհվածների ընտանիքներին, որոնց մասին հոգ տանելը մեր առաջնահերթ խնդիրներից է: Վիրավորների վիճակը կայուն է: Նրանց մասին հոգ է տանում առողջապահության նախարար Չիաբեաշվիլին: Վրաստանն այն երկիրն է, որն ապահովում է երկրի ու քաղաքացիների պաշտպանությունը: Վրաստանը երբեք չի վերադառնա այն ժամանակները, երբ չէր կարողանում իր հիմնական դերը կատարել”,մեջբերվում է նրա խոսքը:

ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ արդեն հայտնաբերվել են 11 զինված դիվերսանտի մարմին, որոնք “Վրաստան էին թափանցել Ռուսաստանից”:”Նրանցից մի քանիսը Հյուսաիային Կովկասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներ էին”:

Trend գործակալության տվյալներով, հատուկ օպերացիայի շրջան  է ուղարկվել սակրավորների խումբը, որոնք պետք է  ականապատեն “Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի այն հատվածները, որտեղից զինված խմբավորումները կարող են թափանցել”:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply