Հնդիկ քույրիկները բուժվում են Ռուսաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 18:09

Հնդկաստանցի քույրիկները տառապում են  հազվադեպ մի հիվանդությամբ, որն առատ մազածածկույթի պատճառ է. արդեն 3 ամիս նրանք գտնվում են Մոսկվայի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում:

Աղջիկները տառապում են հիպերտրիխոզով կամ,այլ կերպ` “մարդագազանի համախտանիշով”:

Մահարաշտրա նահանգի  փոքրիկ գյուղի բնակիչները Ռուսաստան են տեղափոխվել հունիսի սկզբին: Ռուսաստանյան բժիշկները պետք է պարզեն հիվանդության պատճառը:

24,19 և 16 տարեկան  աղջիկների դեպքը մասնագետները շատ լուրջ են համարում: Նրանք ասում են, որ այս հիվանդությունը միլիարդից մեկի մոտ է լինում:

Առաջին հերթին նրանք անալիզներ են հանձնել ներզատաբանի մոտ, որ պարզվի խանգարման պատճառը: Շուտով կորոշեն նաև, թե ինչ մեթոդներով են բուժելու քույրիկներին:

Ընտանիքի մտերիմները պատմել են, որ աղջիկները փոքր հասակից են փորձել իրենց խնդիրն ինքնուրույն լուծել հատուկ քսուքների ու մազահեռացնող միջոցների օգնությամբ: Սակայն` ապարդյուն, քանի որ հեռացված մազերն էլ ավելի ակտիվ են աճել:

Աղջիկները հիվանդությունը ժառանգել են հորից: Նրանց մայրը` Անիտա Սամբաջի Ռաութը ամուսնացել է 12 տարեկանում, իսկ հնդկական ավանդույթի համաձայն, փեսացուին մինչև հարսանիքի օրը հարսնացուն իրավունք չունի տեսնելու: Այսինքն` մինչև հարսանիքի օրն աղջիկը չի իմացել իր ապագա ամուսնու հիվանդության մասին: Հիվանդությունն աղջիների կյանքն իսկական մղձավանջի է վերածել. Նրանց հասակակիցները ձեռք են առնում, իսկ  վանող արտաքինի պատճառով անգամ աշխատանքի չեն կարողանում ընդունվել:

Մայրը պատմել է, որ Հնդկաստանի  մաշկաբան բժիշկներին բազմիցս է դիմել իր երեխաներին օգնելու խնդրանքով, սակայն նրանցից և ոչ մեկը չի ստանձնել բուժման գործը: Ընտանիքում 6 երեխա կա, որոնցից 3-ն են հորից ժառանգել  այս հիվանդությունը:

 

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply