Օդից կախված հարցեր` հայկական ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2010 16:15

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նախապես տեղյակ էր պահել, որ մարտի 3-ը ազգային հավաքականների համար հանդիպումների օր է: Տարբեր երկրների ներկայացուցիչներն այդ հարցը վաղուց արդեն լուծել են, մրցակից են գտել,  իսկ Հայաստանի ներկայացուցիչները փորձում են վերջին պահին որևէ բան անել: Հավանական է, որ Կիպրոսում Հայաստանի ընտրանին մրցի Լատվիայի հավաքականի հետ: Այդ մասին նախնական համաձայնություն կայացվել է երկու երկրների ներկայացուցիչների միջև, սակայն առայժմ հստակություն չկա:

Մերոնց ընկերական հանդիպում անցկացնելու կամ չանցկացնելու հարցը մնում է օդից կախված: Իսկ դա կարևոր է այն առումով, որ պետք է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, գործնականում փորձարկել Հայաստանի հավաքականի թեկնածուներին:

Փետրվարի 22-ին Մոսկայում պետք է հանդիպեն «Եվրո 2012»-ի B խմբում ընդգրկված Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի հավաքականների ներկայացուցիչները, որպեսզի քննարկեն խաղացանկը: Դա ևս դժվար խնդիր է, քանի որ ամեն երկրի պատվիրակություն իր նախընտրելի տարբերակն է ցանկանալու անցկացնել: Արդեն հայտնի է, որ այդ բանակցություններին Հայաստանից մասնակցելու են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը և Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Վարդան Մինասյանը:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply