Թեհրան.Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2012 17:41

Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Թեհրանում   Չմիավորման շարժման մասնակից պետությունների կայացած  հանդիպմանը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ելույթի ժամանակ, որը խիստ քննադատության ենթարկեց Սիրիայի ռեժիմը” Սիրիայում հեղափոխություն է պեպրեսիվ ռեժիմի դեմ “,-Մուրսիին ցիտում է ИТАР-ТАСС-ը:

Եգիպտոսի նախագահը ցանկություն է հայտնել համագործակցել ցանկացած կողմի հետ, որպեսզի կանխի արյունահեղությունը Սիրիայում: “Բռնությունը Սիրիայում բոլորի աչքի առջև է և մենք պետք է հասկանանք , որ այն չի դադարի առանց դրսի միջամտության”, -ասել է Մուրսին:

Նա ասել է, որ ռեժիմի դեմ սիրիացիների պայքարը մյուս պետությունների բարոյական պարտքն է:

 

“Մենք բոլորս պարտավոր ենք  մեր համերաշխությունը հայտնել այն սիրիացիներին , ովքեր ձգտում են ազատության և արդարության : Մենք մեր համերաշխությունը պետք է հայտնենք այն քաղաքական դիրքորոշմանը , որը կողմ է ժաղովրդավարությանը անցման խաղաղ ճանապարհին և բավարարում սիրիացիների ազատությունստանալու պահանջը: “-ասել է Մուհամեդ Մուրսին:

 

Եգիպտոսի նոր նախագահ Մոհամեդ Մուրսին ժամանել է Իրան Չմիավորման շարժման գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ընդ որում Մուրսին առաջին նախագահն է, որ Իսլամական հանրապետություն է այցելում ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո: Եգիպտոսի առաջնորդները Իրանում չէին եղել 1978 – 1979թթ-ի հեղաշրջումից հետո:

Բի-Բի-Սիի հաղորդմամբ, քննարկման հիմնական թեմաներից է իրավիճակը Սիրիայում, մարդու իրավունքների պաշտպանությունն ու Իրանի միջուկային ծրագիրը: Հիշյալ գագաթաժողովը Իրանին հնարավորություն կընձեռի խուսափել մեկուսացումից, որին միտված են Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները:

Ի դեպ, ԱՄՆ-ն արդեն հիասթափություն է արտահայտել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունի գագաթաժողովին մասնակցելու կապակցությամբ:

 

 

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply