Մայդանեկ համակենտրոնացման ճամբարի մոտ դիակիզարան են կառուցելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 30, 2012 17:28
Լեհաստանի թաղման բյուրոն մտադիր է դիակիզարան կառուցել Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից ոչ հեռու: Հակադիֆֆամացիոն լիգան Լյուբլինի քաղաքապետին նամակ է գրել, որով բողոքում են այդ նախագծի դեմ:
Մայդանեկում Հոլոքոստի ժամանակաշրջանում զոհվել է 360 000 մարդ: Ճամբարում 7 գազախցիկ կար ու 2 դիակիզարան: Ներկայում այդ հուշահամալիր ամեն տարի հազարավոր այցելություններ են կատարվում: Հիշյալ լիգան հուշահամալիրի մոտ դիակիզարանի կառուցումն անարգանք է համարում:
Դիտվել է 1982 անգամ:





Facebook
Tweet This