Լոռեցի երիտասարդների հավաք Ծաղկաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 17:20


Ծաղկաձորում օգոստոսի 28-30-ին շուրջ 300 լոռեցի երիտասարդների մասնակցությամբ հավաք է ընթացել: Երիտասարդական հավաքին ներկա էին մասնակիցներ Վանաձորից, Ալավերդուց, Տաշիրից և Լոռիի այլ բնակավայրերից: Երիտասարդական հավաքը կազմակերպվել էր «Տաշիր» հիմնադրամի կողմից:

Հավաքին մասնակցել և երիտասարդների հետ հանդիպել է նաև Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը: Ս. Դարբինյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսել է երիտասարդության հետ կապված ծրագրերից, ինչպես նաև պետության կայացման հարցում երիտասարդության դերի ու նշանակություն մասին:

Սամվել Դարբինյանի խոսքից հետո Տաշիր հիմնարդրամի պատասխանատու Արտակ Ճաղարյանը նշել է, որ «Տաշիր» հիմնադրամը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշպանելու են գործող քաղաքապետի թեկնածությունը:

Երիտասարդական հավաքի ընթացքում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ և սպորտային միջոցառումներ:

Դիտվել է 1893 անգամ:
Print Friendly

Leave a Reply