Սպասվում են կարճատև տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 17:24

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք, 3-ին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին 31-ին հարավային 3-8 մ/վրկ, սեպտեմբերի 1-4-ը հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 31-ից սեպտեմբերի 2-ն աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի  31-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունըփոքր է:  Սեպտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպիժամանակ  քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է  առանցտեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.7 0C (1953 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.1 0C (1906 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.7 0C

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply