Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը ալ-Ահմադի նահանգապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 30, 2012 17:14

            Օգոստոսի 30-ին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի նահանգապետ դոկտոր Իբրահիմ ալ-Դուայիջի հետ:

             Հանդիպման ընթացքում նահանգապետը ներկայացրել է ալ-Ահմադի նահանգում իրականացվող ծրագրերի ընթացքն ու լուսաբանել նահանգի դերը երկրի տնտեսության զարգացման գործում:

ՀՀ դեսպանն իր հերթին անդրադարձել է Հայաստանի տնտեսական հնարավորություններին, մասնավորապես` գյուղատնտեսության, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում առկա ներուժին` ընդգծելով քուվեյթյան կողմի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու Հայաստանի նպատակադրվածությունը և պատրաստակամությունը: Նահանգապետի ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ ներդրումային հնարավորություններն ու տնտեսական զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում կատարված աշխատանքներն ու նախատեսվող  ծրագրերը:

Հանդիպման ավարտին ալ-Ահմադի նահանգապետը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Հայաստան ալ-Ահմադի նահանգի և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու  նպատակով:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply