Վրաստանի օրինակը մեզ համար չափանիշ չէ. ՃՈ գնդապետ Նորիկ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 16:19

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը կարծում է, որ միայն օրենքների կիրառմամբ չեն կարող հասնել ցանկալի արդյունքի, պետք է քաղաքացիական գիտակցություն ձևավորվի մեր վարորդների մեջ, և այդ ամենին կարելի է հասնել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար:

Սակայն Վրաստանի օրինակն այլ է, քանզի այնտեղ այդ ամենը` շնորհիվ օրենքների կտրուկ խստացման ու անբեկանելի ձևով կիրառման, տեղի ունեցավ ոչ թե աստիճանաբար, այլ շատ կարճ ժամանակում և շոշափելի արդյունքներով: Մինչդեռ ՃՈ բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ Վրաստանի օրինակը Հայաստանի համար չի կարող չափանիշ համարվել:

“Նայած թե հարցին որ տեսանկյունից ես նայում, նոր գնահատական տալիս: Եթե հարցին նայում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից, ապա Վրաստանի Հանրապետությունը մեր հանրապետությունից ունի ընդամենը 30 տոկոսով ավել տրանսպորտային միջոց, սակայն իրենց մոտ ՃՏՊ-ների հետևանքով գրանցված զոհերի թիվը 2 անգամ ավելի շատ է, քան մեր երկրում,- ասաց Ն. Սարգսյանն ու հավելեց,-մենք մեր տեսանկյուից  ուսումնասիրել ենք Վրաստանի օրինակը և ոչ մի վերցնելու բան չունենք իրենցից”:

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply