Գազարով կոտլետներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | August 30, 2012 10:06

Գազարը մանր շերտատել կամ մանր կտրատել, վրան կաթ լցնել ու դնել մարմանդ կրակին, ապա ավելացնել կարագ, շաքար ու աղ: Կաթսան ծածկել կափարիչով, ու երբ գազարը եփի, ավելացնել սպիտակաձավար, քերած  պանիր ու խառնելով եփը շարունակել 8-10 րոպե: Ավելացնել ձվի դեղնուց ու  լավ խառնել, ապա  դնել մի կողմ սառչելու: Այդ զանգվածից կոտլետներ  ձևավորել, թաթախել ձվի սպիտակուցի մեջ, ապա` պաքսիմատի ու տապակել ձեթով: Պատրաստի կոտլետները մատուցել թթվասերով:

Պահանջվող մթերքներն են`

գազար 1 կգ

սպիտակաձավար` 0,5 բաժակ

պաքսիմատ` 0,5 բաժակ

20-40 գ կարագ

կաթ 0,5 լիտր

6 ձու

պանիր` 150 գ

շաքար 1 ճաշի գդալ

աղ` ըստ ճաշակի:

Դիտվել է 3270 անգամ:
Print Friendly

Leave a Reply