Թագավորական ընտանիքը մեկնաբանել է արքայազն Հարրիի արարքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 14:59

Ոչ վաղ անցյալի «մերկ աղմուկը», որում հայտնվել էր արքայազն Հարրին, շատերն են մեկնաբանել, բացի թագավորական ընտանիքից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնի մոտիկները չեն խրախուսում նրա արարքը, սակայն մինչև վերջերս նրանք ուղղակիորեն այդ թեմայով հրաժարվում էին արտահայտվել:

Որպեսզի ձևավորեն իրենց վերաբերմունքն  արքայազն Հարրիի արարքի նկատմամբ, որը Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում զվարճացել էր մերկ աղջիկների շրջապատում, թագավորական ընտանիքից պահանջվեց մեկ շաբաթից ավելի:  Մինչ այդ պաշտոնյաները խնդրում էին բրիտանական ԶԼՄ-ներից չհրապարակել «թագի պատիվն ու արժանապատվությունը խայտառակող» լուսանկարները:

Սակայն օգոստոսի 29-ին  People տաբլոիդի լրագրողներին հաջողվել է թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից մեկնաբանություն  ստանալ արքայազն Հարրիի արարքի վերաբերյալ: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած ներկայացուցիչների պահվածքը զարմանալոիորեն հանգիստ էր:

Ինչպես հաղորդել է  թագավորական  անվտանգության ծառայության նախկին պետ  Դեյ-Դեվիսը, 27-ամյա արքայացն Հարրին կարող է ինքնուրույն պատասխան տալ իր արարքների համար:

«Հարրին արդեն մեծ տղա է  և հիանալի գիտի, թե ինչպես պետք է իրեն պահի: Բայց ամեն դեպքում պահում է  իրեն ինչպես ուզում է: Նա ոչ մի հակաօրինական բան  չի արել: Դա նրա անձնական գործն է»:

Թագավորական անվտանգության ծառայության ղեկավարի կարծիքով, ազգականների  վերաբերմունքը արքայազնի նկատմամբ Լաս Վեգասում կատարվածից հետո չի փոխվել : Այժմ 27-ամյա տղամարդը նախկինի պես որպես մասնակից ներկայացված է   բացելու Պարալիմպական խաղերը, որոնք սկսում են օգոստոսի 31-ին:
Դիտվել է 1837 անգամ:
Print Friendly

Leave a Reply