Samsung-ն Apple-ին 1 մլրդ տուգանքը 5-ցենտանոցներով է վճարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 13:54
Ավելի վաղ արտոնագրային վեճը պարտված Samsung-ն Apple-ին տուգանքը վճարել է 30 բեռնատարում բարձված 5 ցենտանոց մանրադրամով: Նման կերպ է հարավկորեական ընկերությունը կատարել դատարանի որոշումը` 1 մլրդ վճարելով տեխնոլոգիայի ու արտադրանքի դիզայնի արտոնագիրը խախտելու համար:
Օգոստոսի 28-ին 30 բեռնատար, բեռնված 5 ցենտանոցներով, մոտեցել է Apple կալիֆոռնիական գրասենյակին: Անվտանգության աշխատակիցները զգալով, որ ինչ որ բան այն չէ, չեն շտապել բեռնաթափել մեքենաները, սակայն «Սամսունգի» գլխավոր տնօրենը հեռախոսային զրույցում «Էփլի» ղեկավարին բացատրել է, որ հենց այդպես է ընկերությունը մտադիր վճարել տուգանքը:
Ենթադրաբար, բեռնատարում 20 մլրդ մանրադրամ է: Samsung –ի ղեկավար լի Կուն Հին հայտարարել է, որ Apple –ի աշխատակիցները շատ ժամանկ պետք է կորցնեն այդ քանակը հաշվելու համար:
«Դրանցով կարող եք ավտոմատ սարքերից հյութեր գնել մի ամբողջ տարի, կամ էլ դրանից համակարգիչ ձուլել, ինձ համար միևնույնն է», -հայտնել է Samsung գլխավոր տնօրենն Apple գլխ. տնօրենին:
Սան Խոսեի դաշնային դատարանը օգոստոսի 24-ին Samsung-ին հարկադրեց Apple-ին վճարել դրամական փոխհատուցում` 1,05 մլրդ-ի չափով, սակայն չճշգրտեց տուգանքի վճարման ձևը, ինչից էլ անմիջապես օգտվեցին Samsung-ի աշխատակիցները` նրանց հիշեցնելու չափից դուրս մանրախնդրության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
