ՃՏՊ Թուրքիայում.զբոսաշրջիկները նկարահանել են վթարին հաջորդող առաջին րոպեները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 13:29

Թուրքիայում  հետաքննում են  խոշոր ՃՏՊ պատճառները, որի ժամանակ  տուժել են  ռուս տուրիստներ: Բեռնատարը , սլանալով հանդիպակաց  երթուղով , հարվածել է զբոսաշրջիկների ավտոբուսին: Երկու մարդ մահացել է, 11-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներից  5-ը երեխաներ են: 

Ահա ավտովթարի վայրից առաջին կադրերը`

«Զբոսաշրջիկներով ավտոբուսը վերադարձել է էքսկուրսիայից, Բելեկի մոտ նրանց հարվածել է բեռնատարը  և ավտոբուսը շրջվել է: Ավտոբուսի մեջ եղել է  13 մեծահասակ  և 8 երեխա: Մահացել է մի 31-ամյա կին  Պետերբուրգից, նա եղել է ամուսնու և երեխայի հետ, որոնք  հիվանդանոցում են և ծանր վնասվածքներ ունեն», – հայտնել է տուրիզմի ռուսական միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան:

«Բոլոր տուժածները տեղափոխվել են  տեղական հիվանդանոցներ`Սերիկ և Բելեկ քաղաքներում: Նրանց վնասվածքները, ըստ բժիշկների, միջին և թեթև ծանրության են, բոլորը ստացել են օգնություն: Ոստիկանությունն  ուսումնասիրում է վթարի պատճառները, որից զոհվել է նաև ավտոբուսի թուրք վարորդը»,-պատմել է  Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն:

Թուրքիայի ճանապարհներին ավտովթարները, որի ժամանակ  տուժում են զբոսաշրջիկներ, հաճախակի են  տեղի ունենում: Վերջին անգամ խոշոր ավտովթար տեղի ունեցավ 1 ամիս առաջ: 2010 թ.  40 ուղևորներով ավտոբուսը գլորվեց ձորը: Չնայած ամեն  տարի Թուրքիայի ճանապարհներին զոհվում են տասնյակ զբոսաշրջիկներ, տեղական  հանգստի վայրերը  նախիկինի նման պահանջված են, իսկ թուրքական վարորդների արհեստավարժությունը մեծ հարցականի տակ է:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply