Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2012 13:15

Սեպտեմբերի 1-ին հանրապետության դպրոցներն իրենց դռները կբացեն շուրջ 37 հազար (որոնցից 10 հազարը Երևանում) առաջինդասարանցիների առջև:  2011-2012 ուսումնական տարվա համեմատությամբ` առաջին դասարանցիների թիվը չի փոխվել:

Չնայած այս տարի սեպտեմբերի 1-ը շաբաթ օր է, բոլոր դպրոցներում կպահպանվի Գիտելիքի օրվա խորհուրդը` այն նշանավորելով տոնական միջոցառումներով:

Տարրական` 1-4-րդ դասարանների աշակերտներին բոլոր ուսումնական դասագրքերը կհատկացվեն անվճար: Ավելի բարձր դասարանների աշակերտներից, սակայն, գրքերի համար գումար կգանձվի, որը ծնողները կարող են վճարել մինչև դեկտեմբերի սկիզբն  ընկած ժամանակահատվածը: Մեկ դասագրքի համար տարեկան վարձավճարի չափը կազմում է 200-ից մինչև 530 դրամ:

Միջին դասարաններում էլ այս տարի դասապրոցեսը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով:

Երևանի դպրոցների մոտ մեկամսյա հերթապահություն կիրականացնեն  ոստիկանները` դժբախտ պատահարներից խուսափելու համար:

Իսկ մինչ Գիտելիքի օրը` ծնողներն ու երեխաները պատրաստվում են տոնական օրվան: Հարցումները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 1-ը պատշաճ դիմավորելու և ուսումնական տարին սկսելու համար ծնողը մեկ երեխայի համար ստիպված է  ծախսել 50-100 հազար դրամ, երբեմն էլ ավելի շատ: Մինչդեռ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 33500 դրամ է:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply