Հայաստանի շախմատիստները 7-րդ, շախմատիստուհիները` 24-րդ տեղում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 12:50
Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրից հետո Հայաստանի շախմատիստները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 4 միավորով այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:
4-ական միավոր են վաստակել 33 թիմեր: 1-3-րդ տեղերը զբաղեցնում են Սլովակիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը, 4-րդ տեղում ֆրանսիացիներն են, 5-րդ եւ 6-րդ տեղերը զբաղեցնում են Կուբայի և Ուկրաինայի հավաքականները:
Հաջորդ` 3-րդ տուրում մեր շախմատիստները խաղալու են Իսպանիայի հավաքականի հետ:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 158 երկրների թիմեր:
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 4 միավորվ այժմ զբաղեցնում Է 24-րդ տեղը:
Կանանց մրցաշարում 1-ին տեղում Է Չինաստանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերում Վրաստանի և Լեհաստանի թիմերն են: 4-ական միավոր են վաստակել 26 թիմեր: Հաջորդ` 3-րդ փուլում, Հայաստանի շախմատիստուհիները հանդիպելու են Հնդկաստանի թիմի հետ:
Կանանց մրցաշարին մասնակցում են 131 հավաքականներ:






Facebook
Tweet This
Email This Post
