Վրաստանում ընդդիմության 5 մասնակից է կալանավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2009 13:44

vrastan1Վրաստանի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների 5 մասնակից դատապարտվել Է 30 օրով վարչական կալանքի` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար. այս մասին ասված Է Վրաստանի ներքին գործերի նախարարության` այսօր հրապարակված հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ևս 33 ընդդիմադիր, որոնք նախօրյակին ձերբակալվել Էին Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ազատ են արձակվել դատարանի կողմից իրենց վրա դրված վարչական տուգանքի վճարումից հետո:

ՆԳ նախարարությունը նշում Է, որ նախօրյակին ընդդիմության գործողության ավելի քան 100 մասնակիցներ շրջափակել Էին ոստիկանության վարչության կենտրոնական մուտքը և փակել ավտոմոբիլային երթևեկությունը շենքի առջևի մայրուղում:

«Ոստիկանության աշխատակիցները փորձել են ազատել կենտրոնական մուտքը և երթևեկելի մասը, բայց գործողության մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին և նրանց ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել, ինչից հետո ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու փաստով ձերբակալվել Է գործողության 38 մասնակից».նշված Է փաստաթղթում:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply