Թուրքիան պետք է կատարի առաջին քայլը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2010 13:15

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀԿ պաշտոնական տեսակետը ներկայացնելով խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ մինչև Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ոչ մի քննարկումներ էլ չի լինի: «Մենք պատրաստ ենք արձանագրությունները վավերացնել այն տեսքով, ինչ տեսքով որ դրանք ստորագրվել են,- ասաց նա,- բայց առաջին քայլը պետք է Թուրքիան կատարի»:

Սահակյանը հավելեց, որ եթե Թուրքիայի Ազգային Մեջլիսը այն չհաստատի, ապա դիվանագիտության մեջ նրա համար կլինի պարտություն, քանի որ կհամարվի անհուսալի գործընկեր:

«Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցին,-ասաց Սահակյանը,- մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply