Օբաման` լիմոնադի, իսկ Ջոլին` մսի գովազդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 11:52

Կրասնոյարսկում արտադրողներն օգտագործել են Հոլիվուդի աստղ Ջոլիի պատկերը հնդկահավի մսի, իսկ Օբամայինը` լիմոնադի գովազդում: Հակամենաշնորհային ծառայության աշխատակիցներին հետաքրքրեցին   Կրասնոյարսկի փողոցներում հայտնված Ջոլիի, Շվարցնեգերի, Մադոննայի, Օբամայի պատկերներով գովազդները:

«Դա  օրենքի բացահայտ խախտում է, այն էլ ոչ մեկ: Առաջին հերթին, լուսանկարն առանց նրա տիրոջ համաձայնության չի կարելի կիրառել: Դժվար թե խանութը համապատասխան փաստաթղթեր ունենա: Իսկ հետաքննություն կսկսվի այն ժամանակ, երբ մեր գերատեսչություն համապատասխան դիմում  ներկայացվի»:

Իսկ առևտրի ցանցի տնօրինությունը հրաժարվել է մեկնաբանություններից: Ինչպես պարզվեց, բոլոր մթերքները  հիշյալ  «Лучи»  խանութի  արտադրանքն են: Դժվար թե նրանք պայմանագիր ունենան աստղերի հետ նրանց պատկերով գովազդ տեղադրելու վերաբերյալ:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply