Գրպանահատը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 11:50
Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Արևշատ գյուղից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին: Նա խոստովանել է, որ  օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50  դոլար, 43.000 դրամ և   բանկային քարտ:
Ոստիկանները պարզել են, որ տուժողը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply