Չինաստանում պայթյունի հետևանքով 19 հանքափոր է մահացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 11:18
Առնվազն 19 մարդ է մահացել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունից: Տեղում աշխատում են փրկարարները: Նրանք ցանկանում են դուրս բերել 28 հանքափորներին, որոնք փակված են մնացել հողի տակ: Տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ: Տեղեկության համաձայն, 16 հանքափոր տեղում մահացել է ածխաթթու գազով թունավորումից, իսկ 3-ը մահացել են ավելի ուշ` հիվանդանոցում:






Facebook
Tweet This
Email This Post
