Ասադն ամեն ինչում մեղադրում է ոչ թե Իսրայելին, այլ Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2012 10:50

Երեկ Սիրիայի նախագահ Ասադը հարցազրույց է տվել սիրիական մասնավոր հեռուստալիք «Ամոնիային»: Նա ասել է, որ «Իրավիճակը ներկայումս Սիրիայում ավելի լավ է, քան եղել է»:

Նրա խոսքով, «վճռական փուլը դեռևս չի եկել, սակայն մենք գնում են դրան»: Ինչպես պատմել է Ասադը , բարձրաստիճան դասալիքները, այդ թվում և զինվորականները, Սիրիայից փախել են իր իմացությամբ ու համաձայնությամբ: «Ես էի ցանկանում , որ հակահայրենասերները հեռանան մեզանից: Դամասկոսի մթնոլորտը դրա կարիքն ուներ, որպեսզի մաքրվեր»:

Ասադը նշել է նաև, որ «Սիրիայում արյունահեղության անմիջական և իսկական մեղավորը Թուրքիան է, որն էլ պահում է ահաբեկիչներին»:  Նա նշել է նաև, որ Դամասկոսը Թեհրանի հետ համագործակցությունը չի խզում, քանի որ Իրանն այն եզակի երկներից է աշխարհում, որը Սիրիայի կողմից է, «ամեն կերպ օգնում է մեզ, անկախ այն բանից, թե  ինչի մեջ են իսլամական հանրապետությանը մեղադրում»:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply