Բերդի փայտի արտադրամասում մանրահատակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 10:45

Օգոստոսի 30-ին, ժամը 07.03-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2ա հասցեում` չգործող փայտի արտադրամասի տարածքում, այրվում է շինարարական աղբ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “Էդիկ Աթոյան” ԱՁ-֊ին պատկանող գործող փայտի արտադրամասի չորանոցում այրվում է մանրահատակ: Հրդեհը մարվել` ժամը 08.16-ին: Այրվել է 250 քմ մանրահատակ:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply